
Այսօր գումարված ՀԱԿ համագումարում ելույթ ունեցավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Իր խոսքում, ՀՀ առաջին նախագահն անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի հաջողվել իր, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դաշինքը, մասնավորապես նշեց․
«Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով: Սերժ Սարգսյանի պարագան այլ է՝ նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում եւ, մասնակցելով ընտրություններին, պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ եւ հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում: Սա, թեեւ մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որեւէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ»: