SHAMSHYAN.com-ը ներկայացնում է երեկ՝ մայիսի 16-ին, Երևանում՝ «Հայաստան» հանրախանութի դիմաց, տեղի ունեցած տատիկի, նրա աղջկա և թոռան վրաերթի պահը: 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ Երևանում՝ Հրաչյա Քոչարի փողոցում «Հայաստան» հանրախանութի հարևանությամբ վրաերթի ենթարկվածների, վարորդների ինքնությունը:  

Ինչպես հայտնում է աղբյուրը,  Dodge մակնիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ,  31-ամյա Տիգրան Թովմասյանը, ով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Լուիզա Սիմոնյանին, 4-ամյա Գարիկ Ս.-ին և 61-ամյա Լիլիթ Հովհաննիսյանին: Վրաերթի ենթարկվածներից Լ. Սիմոնյանն ու  Լ. Հովհաննիսյանը  տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գարիկ Ս.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Dodge-ի վարորդ Տ. Թովմասյանը՝  «Արմենիա» բժշկական կենտրոն: Պարզվել է նաև՝  կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ,  39-ամյա Սարգիս Ալեքսանյանը  իսկ Toyota-ն՝ Երևանի բնակիչ,  34-ամյա Իգիթ Հակոբյանը:

 

Dodge-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 16-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:   Ժամը 18:15-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցում, «Հայաստան» հանրախանութի դիմաց, Dodge մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել փողոցը չույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտնի:

Այնուհետև Dodge-ը բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-65 մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին:  

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:

 

 Դեպքի վայր են ժմանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Վրաերթի ենթարկվածներն ու Dodge-ի վարորդը տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:

 

1810