Մայիսի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը, պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ձերբակալվածների պահման վայր:

Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչը ծանոթացել է ՁՊՎ պայմաններին և այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության ընթացակարգերին, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել և՛ ոստիկանության ծառայողների, և՛ ձերբակալված անձանց հետ:

Պաշտպանի ներկայացուցիչը հատուկ ուշադրություն է դարձրել ձերբակալված անձանց հանդեպ վերաբերմունքին:
Պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության իրացումը և կարևորում` իր լիազորությունների շրջանակներում ազատությունից զրկման վայրեր կատարվող մշտադիտարկման այցերը:

18 Մայիս, 2021 18:29
223
; ;