Հնդկաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 4529 մարդ։ Սա աշխարհում մինչև օրս մեկ օրում կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշն է:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն երկրում մոլեգնում է համավարակի երկրորդ ալիքը, որը ահռելի տարածում է գտել։
Վերջին օրերին Հնդկաստանի՝ սուրբ համարվող Գանգես գետը լցվել է դիակներով։ Գետի ափ են դուրս եկել հարյուրավոր դիակներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի զոհերի մարմիններն են։
Աղբյուրը հայտնում է, որ թեև Հնդկաստանում կորոնավիրուսից շուրջ 280 հազար մահվան դեպք է գրանցվել, մինչդեռ մասնագետներն ասում են, որ մահվան դեպքերի թիվը մի քանի անգամ ավելի բարձր է՝ հաշվի առնելով գետում հայտնված դիակները, այն, որ դիահրկիզարաններն աշխատում են առանց դադարի, կորոնավիրուսից մահացածների համար տեղ չկա։
Հնդկաստանը կորոնավիրուսի դեպքերի քանակով գտնվում է աշխարհում երկրորդ հորիզոնականում։ Այնտեղ մինչև օրս արձանագրվել է վիրուսի գրեթե 25,5 միլիոն դեպք։