
82 տարեկան հասակում կյանքից հեռացավ Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլի 1968 թվականի Եվրոպայի չեմպիոն Տարկիսիո Բորնիչը: Այս մասին հայտնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը:
Իր կարիերայի ընթացքում Բուրնիչը խաղացել է իտալական «Ուդինեզեում», «Յուվենտուսում», «Պալերմոյում», «Ինտերում» ու «Նապոլիում»: «Յուվենտուսի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն, «Ինտերի» կազմում՝ երկրի քառակի չեմպիոն, Չեմպիոնների գավաթի (Չեմպիոնների լիգա) և Միջմայրցամաքային գավաթի կրկնակի հաղթող, «Նապոլիի» համազգեստով նվաճել է Իտալիայի գավաթը: Ազգային թիմի կազմում նա 1970-ին դարձել է նաեւ աշխարհի փոխչեմպիոն:
1977 թվականին իր խաղային կարիերան ավարտելուց հետո Բուրնիչը մարզել է մեծ թվով իտալական ակումբներ: Իտալացու աշխատանքի վերջին վայրը «Պեսկարան» էր, որը նա թողեց 2001 թվականին: