
Nike-ը ժամանակից շուտ խզեց պայմանագիրը Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստ Նեյմարի հետ` ընկերության աշխատակցի նկատմամբ նրա սեռական ոտնձգությունների գործով ներքին հետաքննություն սկսելուց հետո, գրում է Wall Street Journal-ը` վկայակոչելով իրազեկ աղբյուրներ և ձեռք բերված փաստաթղթեր:
2020 թվականի օգոստոսին Nike-ը խզեց պայմանագիրը համաշխարհային ֆուտբոլի աստղի հետ՝ առանց հիմնավորող պատճառների, չնայած այն հանգամանքին, որ պայմանագիրը կարող էր ուժի մեջ լինել եւս ութ տարի:
Nike-ի աշխատակիցներից մեկը 2016-ին իր ընկերներին և գործընկերներին ասել էր, որ ֆուտբոլիստը փորձել է իրեն ստիպել սեռական հարաբերություն ունենալ Նյու Յորքի իր հյուրանոցի սենյակում, որտեղ նա օգնել է Նեյմարին և նրա շրջապատին իրադարձությունների և նյութատեխնիկական ապահովման համակարգման հարցում։
Նեյմարը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: