Կառավարությունը զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս վնասվածք ստացած Մարտիրոս Քոչարյանի հետազոտությունը և բուժումը Անգլիայում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրեց 23 մլն 907.6 հազար դրամ։ Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Այդ գումարը ներառում է բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը

872