Արցախում զոհված Ռիժիկի՝ Հայկ Սահակյանի մայրը օրեր առաջ գրառում էր կատարել, որտեղ զայրացած էր քաղաքական ուժերի ու նրանց կազմակերպած խաղերի վրա: Գրառումը կարող եք կարդալ այստեղ:

Հայկ Սահակյանի մորեղբայրը՝ Արմենը, իր հերթին գրել է.

«Գիտե՞ք՝ քույրս ինչու է այսպես բարկացել, նախընտրել նման բառապաշար… Ասեմ, ես ասեմ… չէի կարողանում ինձ թույլ տալ խոսել սրա մասին, բայց արդեն բարձրաձայնել է Աստղիկը…

Որովետև տականքները փորձում են մեր երեխայի անունը գնեն, փորձում են ընտրակաշառք առաջարկել մեզ եւ ընտանիքիս, ինչի դիմաց մեդիա դաշտում պիտի ակնհայտորեն սատարենք նրանց:

Հուսամ արդեն գիտեք, թե ովքեր են… Խնդրում եմ ֆբ-ի ընկերներիս ցանկից դուրս գան բոլոր այն մարդիկ, որոնք սատարում են ռոբին: ես չեմ կիսում ձեր արժեհամակարգը… սա ոչ թե քաղաքական նախընտրություն է, այլ լկտիություն…նույնքան զազրելի, և դեռ ավելին, որքան ներկա ինշխանությունը ձեզ համար»:

 

2911