ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը երեկ Տավուշի մարզում հայտարարեց, որ ամբողջությամբ կառուցվելու է Իջևան֊Բերդ այլընտրանքային ճանապարհը, որն անցնում է Գանձաքար և Իծաքար գյուղերով և ունի 36 կմ երկարություն։

Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ ծրագիրը գտնվում է նախագծանախահաշվային փուլում, որի ավարտից հետո այն կդրվի մրցույթի։

Հիշեցնենք, որ այս ճանապարհը բացի միջհամայնքային նշանակությունից,  սահմանամերձ Բերդի տարածաշրջանի համար ունի նաև ստրատեգիական նշանակություն և իր գոյության ընթացքում երբևէ ասֆալտապատ չի եղել։

Արամ Սիմոնյան

3881