Հարավաֆրիկյան Հանրապետությունում երկու առյուծները հոշոտել են 68 ամյա տղամարդուն, ով տարիներ առաջ փրկել էր գազաններին և պահում էր իր սեփական սաֆարի- պարկում:

 Telegraph-ի տեղեկությունը փախանցում  է ShantNews.am-ը:

 

Կենդանասեր Վեստ Մետյուսոնի առյուծների հետ  զբոսանքի էր դուրս եկել: Գիշատիչները հանկարծակի հարձակվել են նրա վրա և մահացու վնասվածքներ հասցրել:

 

Կենդանասերի բարեկամներից մեկը նշել է, որ ամենայն հավանակությամբ առյուծները նպատակ չեն ունեցել վնասել իրենց տիրոջը: Նրանք պարզապես խաղացել են տղամարդու հետ:

 

Մետյուսոնը առյուծներին տարիներ առաջ  փրկել էր, որսորդական ֆերմայից նրանց տեղափոխել էր իր սաֆարի- պարկը:

Աղբյուրը գրում է, որ նույն առյուծները ևս մեկ մարդու էին հոշոտել երեք տարի առաջ: Այդ ժամանակ Մետյուսոնը նշել էր, որ գազաններն ագրեսիվ չեն:

 

Այժմ առյուծները գտնվում են ոչնչացման եզրին գտնվող վայրի կենդանիների համար նախատեսված մեկուսարանում, որտեղից նրանց բաց կթողնեն  վայրի բնություն:

573