Հուսով եմ՝ COVID-19 չէ . հայտնի հաղորդավարուհին հիվանդանոցում է

«Արի ամուսնանանք» հայտնի ռուսական նախագծի հաղորդավարուհի Ռոզա Սյաբիտովան հոսպիտալացվել է։ Այս մասին վերջինս հայտնել է Instagram-յան միկրոբոլոգի իր էջում:
Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները հաղորդավարուհին երեկվանից գտնվում է բժշկական կենտրոնում:
«Երեկվանից հիվանդանոցում եմ, հուսով եմ՝ COVID-19 չէ։ Նորմալ եմ ինձ զգում։ Ձեզ տեղյակ կպահեմ», - խոստացել է Սյաբիտովան։
Թե կոնկրետ ուր են տեղափոխել հաղորդավարուհուն, դեռ հայտնի չէ։
30 Օգոստոս, 2020 00:52
1375