
«Մեր իշխանությունը, կառավարությունը շուրջ 7 ամիս լուռ ենք մնացել այն պարագայում, երբ աշխարհի լուտանքները հնչել են մեր հասցեին: Նախկին նախագահներից մեկը խոսում է այն մասին, որ 44-օրյա պատերազմից հետո պետք է ինքնասպան լինի: Այդ նույն նախագահը, դիմելով վարչապետին, ասում է՝ որդուդ փոխանակիր պատանդների և գերիների հետ: Ինչին ի պատասխան հնչում է, որ վարչապետը պատրաստ է, եթե Ադրբեջանը համաձայնի։ Եվ այստեղ նույն արբանյակներն ու շրջանակները աղաղակում են` վայ, տեսեք, գերիների հարցն են շահարկում»,- այս մասին այսօր Իջևանում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նախկին նախագահների հայտարարություններին:
«Մեկ այլ նախագահ դուելի է հրավիրում: Ասում է՝ ուզածդ զենքով հրավիրում եմ դուելի: Ինչին ի պատասխան հնչում է` դու ինքդ արի քո ուզած զենքով, որովհետև մեր զենքը խոսքն է»,- ասաց Մակունցը:
Մանրամասները` տեսանյութում։