Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի, որ հրեական պետությունը շուտով խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ Նա այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, ասել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ Թել Ավիվի արաբ հարևանները «թեթևացած շունչ քաշեցին»։ Այդ երկրներից մի քանիսի հետ արդեն իսկ խաղաղություն է կնքվել, և շուտով որոշների հետ էլ համաձայնագրեր են ստորագրվելու։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու պահին Իսլամական Հանրապետությունը կարող էր մի քանի ամսվա ընթացքում ատոմային ռումբ ստեղծել։ Սակայն Նեթանյահուն ընդգծել է, որ հարվածների արդյունքում Թեհրանի միջուկային ծրագիրը «մի քանի տարով հետ է մղվել»։

94