Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 11-ին ընդունել է քաղաքացիական և տարածքային պաշտպանության ոլորտների բարեփոխման ուղղությամբ գործող աշխատանքային խմբին, որը ստեղծվել է ԱՀ նախագահի կարգադրությամբ:

«Քննարկել ենք 2020 թ. պատերազմի հետևանքով քաղպաշտպանության ոլորտում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ընթացիկ ու նախատեսվող աշխատանքները:

Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են առայսօր կատարված աշխատանքի արդյունքները և խմբի գործունեության շրջանակներում պատերազմի դասերի վերլուծությունը, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ՝ վերհանված հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

Որպես քաղաքացիական պաշտպանության պետ՝ վճռական եմ լինելու համակարգի հիմնախնդիրները վերհանելու և արդյունավետ լուծումներ տալու հարցում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը:

261