Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակը
Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարում։
Նախավերջին տուրում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով մրցեց ռումինացի Բոգդան-Դանիել Դյակի հետ եւ հաղթեց 62 քայլում։ Լեւոն Արոնյանը վաստակեց 4,5 միավոր եւ բարձրացավ ընթացիկ երկրորդ տեղ։ Առաջատարը ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն է, որն ունի 5,5 միավոր։
Նախորդ տուրում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, դրանից առաջ կրել էր մեկ պարտություն, հինգ պարտիա ավարտել ոչ ոքի։
Հունիսի 14-ին անցկացվելիք վերջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։
14 Հունիս, 2021 01:17
721
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նորին Սրբություն Լեւոն XIV-րդ Պապի հետ․ լուսանկարներ
20 Հոկտեմբեր, 2025 15:49
Լեւոն Արոնյանն ու Անիտա Այվազյանն ամուսնացել են (լուսանկարներ)
11 Հուլիս, 2023 18:18
Ալեն Սիմոնյանը Տեր-Պետրոսյանին հրավիրում է ԱԺ` պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների քննարկման համար
04 Ապրիլ, 2023 20:05
Լևոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը․ Ամերիկայի գավաթ
13 Մարտ, 2026 19:37
Արոնյանը հաղթել է Կարուանային և անցել եզրափակիչ
10 Մարտ, 2026 12:05
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
22 Դեկտեմբեր, 2025 15:32