Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել.

Խնդիր էինք դրել արդիականացնել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորությունը:

Արված է: Բոլոր թունելներում աշխատանքներն արդեն ավարտված են:

Սրանով նախ բարձրացնում ենք երթևեկության անվտանգության մակարդակը, հետո՝ էներգախնայող լամպերի միջոցով մինչև 80 տոկոս էլեկտրաէներգիա ենք խնայում:

476