Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «վերջին շաբաթներին հնարավոր է եղել թուլացնել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»:

 

 

«Սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն», - ասել է նա՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած ճեպազրույցում:

Զախարովայի խոսքով ՝ Ռուսաստանը շարունակում է գործադրել ակտիվ միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը:

 

«Արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ սահմանային ծառայությունների միջոցով Բաքվի եւ Երեւանի հետ ստեղծվել է սերտ համակարգում: Որպես խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում մենք տեսնում ենք երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ։ Հաստատում ենք այս գործընթացին առավելագույն ակտիվ աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը», - ասել է Զախարովան:

Mediamax.am

905