ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ դիտորդական առաքելությունները ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ համատեղ հրապարակել են արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ նախնական զեկույց:

Զեկույցում մասնավորապես նշված է, որ 2021 թ. hունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում:

Ընտրությունները կազմակերպող և անցկացնող մարմինն իր աշխատանքը կատարել է թափանցիկ, կոլեգիալ և մասնագիտորեն և վայելել է ընտրական շահառուների վստահությունը: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել:

Նշվում է նաև, որ իրավական դաշտը մեծ մասամբ նպաստավոր է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար և, չնայած որոշ թերությունների, ապահովել է ընտրական գործընթացի բաղադրիչների համապարփակ կարգավորում: 

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությունն ընդհանուր առմամբ ներկայացրել են 37 երկրից 341 դիտորդներ

223