SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ   Սևան Նազարյանի  որոշմամբ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է  երեկ ՝ հունիսի 21-ին, Երևանում  Այգեստան 9 փողոցում տեղի ունեցած կրակոցների փաստով:

Նշված քրգործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Կրակոցները արձակելու կասկածանքով ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի , ոստիկանության կենտրոնական բաժնի և քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել  են կրակողի ինքնությունը, այնուհետև նրա հետ անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայանում է  ոստիկաններին իսկ հետո արդեն բացատրական աշխատնքների արդյունքում ներկայացնում է  հանցագործության գործիք հրազենը:

Կասկածյալը Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Ռուբեն Գրդզելյանն է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին  կրակոցներ էին հնչել Երևանում:

ժամը  21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ  Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին  հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ  են հնչել:

ժամանել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության  բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
 

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ:

Դեպքի վայրում զննություն էր կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի  ավագ հետաքննիչ  Սևան Նազարյանը:

Տեղում աշխատում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Փաստի առթիվ Ս. Նազարյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու  ուղղությամբ:  

Խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված, 43-ամյա Ռուբեն Գրդզելյանն է

22 Հունիս, 2021 23:09
883
; ;