
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Օլիմպիական խաղերի մասնակիցների պաշտոնական վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի առաջատար, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը 73 կգ քաշային կարգում նվաճել է օլիմպիական ուղեգիր։
Հիշեցնենք, որ Հայաստանն ունի 13 ուղեգիր, չորսը՝ հունահռոմեական ըմբշամարտում. Արմեն Մելիքյան՝ 60 կգ, Կարեն Ասլանյան՝ 67 կգ, Կարապետ Չալյան՝ 77 կգ, Արթուր Ալեքսանյան՝ 97 կգ, երկուսը՝ ազատ ոճի ըմբշամարտում. Արսեն Հարությունյան՝ 57 կգ, Վազգեն Թևանյան՝ 65 կգ, երկուսը՝ բռնցքամարտում. Կորյուն Սողոմոնյան՝ 52 կգ, Արման Դարչինյան՝ 75 կգ, երկուսը՝ ծանրամարտում. Սիմոն Մարտիրոսյան՝ 109 կգ և Իզաբելա Յայլյան՝ 59 կգ, մեկական՝ սպորտային մարմնամարզությունում՝ Արթուր Դավթյան, եռացատկում՝ Լեւոն Աղասյան, հրաձգությունում՝ Էլմիրա Կարապետյան։