Մեկնարկել են «Սևան համայնքի Ս. Սևանեցի փողոցի հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները: Ս. Սևանեցի փողոցի հիմնանորոգման ենթակա աշխատանքներն ընդգրկելու են 6917 քմ, ընդհանուր երկարությունը` 0.7 կմ: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից: 

Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ նախատեսված է կատարել եզրաքարերի քանդում և վերատեղադրում, նորերի տեղադրում, դիտահորերի վերականգնման, գծանշումների իրականացման ճանապարհային նշանների տեղադրման և այլ աշխատանքներ: Ծրագրի նախագծային արժեքը 75.509.9 հազ. դրամ է, պայմանագրային արժեքը` 51.480.000 դրամ:

Համայնքի կողմից ներկայացված մյուս երկու ծրագրերը ևս ստացել են դրական եզրակացություն, և «Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում», «Սևան համայնքի թվով 7 բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգում» ծրագրային հայտերի ամբողջական փաթեթներն արդեն պատրաստվել են և ուղարկվել են հաստատման:

Բակային հատվածներն ընտրվել են ըստ առաջնահերթության: Այս տարի ծրագրում ներառվել են 1-ին, 4-րդ միկոթաղամասերի, Նալբանդյան փողոցի 30, 32, 34, 36, 38, 40, Շահումյան փողոց 12, 14, 16, 18, գ. Գագարին, Գայի 1 շենքի, Աբովյան 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, Սայաթ-Նովա 18, 20 շենքերի բակային տարածքների ճանապարհները:

Այս տարի ճանապարհաշինական սուբվենցիոն ուղղվածության յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար համայնքային ներդրումը կազմելու է 55 %, կառավարության ներդրումը` 45 %:

24 Հունիս, 2021 10:32
85
; ;