Արթուր Բազեյանը՝ բռնցքամարտի Մ22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Իտալիայի Ռոզետո դելի Աբրուցի քաղաքում ընթանում են բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչները, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։
Ոսկե մեդալի համար պայքարում 56 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնի հետ:
Եզրափակչի ճանապարհին իր բոլոր մրցակիցներին հաղթելով՝ Բազեյանը պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց՝ չեմպիոնի կոչման համար պայքարում հաղթելով նոկաուտով։
2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց մենամարտն ու հաշիվ բացեց, ու եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողացավ շարունակել պայքարը, ապա երկրորդ դեպքում մրցավարը դադարեցրեց մենամարտը։
Սա այս մրցաշրջանում հայկական բռնցքամարտի առաջին չեմպիոնական տիտղոսն էր հեղինակավոր մրցաշարերում։
25 Հունիս, 2021 05:00
1304
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
02 Նոյեմբեր, 2026 16:46
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31 Հոկտեմբեր, 2026 17:57
Արթուր Նահապետյանը ԱՄՆ-ում մասնակցել է IACP 2026 համաժողովին և հանդիպումներ ունեցել ԱՄՆ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ
30 Հոկտեմբեր, 2026 13:18
Պատերազմով ենք ազատագրելու Արցախը, այլ կերպ հնարավոր չէ. Ալբերտ Բազեյան
17 Ապրիլ, 2026 20:56
Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
11 Դեկտեմբեր, 2025 18:42
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովում
10 Դեկտեմբեր, 2025 20:27