ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտել է հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերահաշվարկը:

Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, վերահաշվարկվել են ընդհանուր թվով 83 տեղամասերի քվերակության արդյունքներ, որից 33 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, իսկ 17-ում ընդհանրապես որևէ տվյալ չի փոխվել:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են ձայների հետևյալ փոփոխությունները․

1. «Արդար Հայաստան» կուսակցություն – 9

2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0

3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն + 654

4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն – 3

5. «Ազատություն» կուսակցություն 0

6. «Պատիվ ունեմ» դաշինք + 3

7. «Միասնական հայրենիք» կուսակցություն +1

8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն 0

9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն -2

10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն -1

11. «Հանրապետություն» կուսակցություն +1

12. «Հայոց հայրենիք» կուսակցություն +2

13. «Ազատ հայրենիք» դաշինք -12

14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն +25

15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն -1

16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն +3

17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն -2

18. Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք +50

19. «Ազգային օրակարգ» կուսակցություն -2

20. «Վերելք» կուսակցություն -21

21. Ազատական կուսակցություն -2

22. Հայոց արծիվներ- չեն մասնակցել ընտրությանը

23. Հայաստանի եվրոպական կուսակցություն -1

24. «Հայաստան» դաշինք +742

25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն -60

26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն +52

Նշենք` ընտրողների ընդհանուր թիվն է 2 005 034, իսկ քվեարկությանը մասնակցել է 1 282 411 մարդ կամ ընտրողների 49.4 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 4682 քվեաթերթիկ։ ԿԸՀ նախագահը հայտնեց նաև, որ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը կկատարվի ընտրություններից հետո 7-րդ օրը, ինչպես նախատեսում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը:

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։

«Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

1132