
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ խաղում Իտալիայի հավաքակիանը լրացուցիչ ժամանակում հաղթեց Ավստրիային և մտավ քառորդ եզրափակիչ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 0:0: Լրացուցիչ ժամանակում իտալացիները 10 րոպեում երկու գոլ խփեցին, որին ավստրիացիները պատասխանեցին մեկով: Այդպիսով, Իտալիայի հավաքականը առավելության հասավ 2:1 հաշվով և շարունակեց իր հաղթարշավը:
Իտալացի ֆուտբոլիստները սահմանեցին երկու ռեկորդ: Նրանք այդ խաղում տարան 12-րդ անընդմեջ հաղթանակը, բացի այդ անպարտելի հանդիպումների քանակը հասցրին 31-ի: Այդպիսով, Ռոբերտո Մանչինիի թիմը գերազանցեց աշխարհի չեմպիոն Վիտորիո Պոցոյի թիմին, որը 1935-39թթ անպարտելի էր մնացել 30 հանդիպումներում:
Իտալիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կհանդիպի Բելգիա – Պորտուգալիա զույգի հաղթողի հետ:
Խաղի վիճակագրություն
Իտալիա - Ավստրիա
52 % - Գնդակի տիրապետում - 48 %
27 - Հարվածներ - 16
22 - Խախտումներ - 14
4 - Անկյունայիններ - 3
4 - Խաղից դուրս - 2