Մոսկվայի իշխանությունները վերջին երկու շաբաթում 15 կազմակերպություն են բացահայտել մայրաքաղաքում, որոնք քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կեղծ վկայականներ և QR-կոդեր են տրամադրել:

Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Առևտրի և ծառայությունների մայրաքաղաքային վարչության ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկին: Նրա խոսքով՝ բոլորն, ովքեր նման կեղծ վկայագրեր են պատրաստում, քրեական պատասխանատվության են ենթարկվելու:

Ավելի վաղ մայրաքաղաքային ՆԳՆ-ն 24 քրեական գործ է հարուցել կեղծ վկայականներ պատրաստելու գործով: Դրանցից երեքն ուղարկվել են դատարան:

Հունիսին Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ, ինչով պայամանավորված իշխանությունների որոշմամբ՝ մի շարք ոլորտների աշխատակիցներ պարտադիր պատվաստում պետք է անցնեն:

Հիշեցնենք, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով աշխատանքային միգրանտները մինչև հուլիսի 15-ը ևս պետք է պատվաստվեն:

1389