Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ռոբերտ Քոչարյանը շարունակում է վիրավորել ու ցեխարձակել հասարակության ուղղությամբ, որն իրեն մերժել է։ Եթե նախկինում նրա թիմը ժեխ, բոմժ, ապա բ.տ էր անվանում իշխանությանը սատարող մեծամասնությանը, ապա այսօր էլ ինքն է անձամբ անառողջ համարել հասարակությանը։ Ես ու այլոք այս ընտրություններից ամենաշատը դժգոհելու առիթ ունենք` ոչ մարդ ենք սպանել, ոչ երկրի զարգացում ետ գցել, ոչ մարդ կաշառել, ոչ ժողովրդի աղքատացման հաշվին հարստացել, ոչ բանակ հանել ժողովրդի վրա ու վարկաբեկել, ոչ ընտրություններ կեղծել, բայց պարզվեց հասարակության առնվազն 21 տոկոսը կարող է այդ արժեքները «պաշտել» ու իրեն ընտրել որպես «այլընտրանք», բայց ոչ մեզ կամ մեկ ուրիշ ուժի: Իսկ դա ամեն 5-րդ մարդն է, որոնց հետ կողք կողքի ապրելու միտքն անգամ սարսափելի է։ Բայց մենք նրանց չպիտակավորեցինք, անառողջ ու անբարոյական, հակամարդ ու հակապետություն չանվանեցինք։ Անգամ այն բանից հետո, երբ ռուսական դրոշների տակ հրապարակում պարեցին Սիրուշոյի երգերի տակ։ Ու զավեշտն այն է, որ այս որակի ընտրազանգված ունեցողը կարող է անթույլատրելի գնահատականներ տալ մեծամասնությանը, ինչ է թե իրեն մերժել են։ Իսկ մեր նման մարդկանց համար այս ընտրությունների ու նոր խորհրդարանի տխուր պատկերից զատ, միանգամայն բացատրելի է այդ "անառողջ" հասարակության քվեարկության «գաղտնիքը», այն է' մեծամասնությունը Քոչարյանին տանել ու տեսնել չի կարողանում, ու նրա ֆոնին այս իշխանությունը ապագա էլ է։ Մեկը չկա կողքից թևից քաշի ու ասի' այ որ Նարեկ Կիրակոսյանի հարցի պատասխանը տաս, գոնե ինքդ քո համար կհասկանաս, որ այս քվեարկությունը նաև քո մասին էր, ոչ թե ու ոչ միայն Արցախի պատերազմի։ Ու այդտեղ հենց երևաց, թե հայ հասարակությունն ում և ինչի մեջ է մեղադրում»։

1001