Այսօրվանից` 2021թ.-ի հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում ՀՀ աշխատանքային օրենսգրքով ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները։

Ըստ այդմ` Տեսչական մարմինը, ի թիվս մինչ փոփոխություններն ունեցած լիազորությունների, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև․

 

աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի հայտնաբերման նկատմամբ,

աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման նկատմամբ,


օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ,

օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ,

կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ:

Նշենք, որ նոր լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի հաստիքների թիվն ավելացել է 60-ով:

1330