Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid-ի եզրափակչի խաղային առաջին օրը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչի խաղային առաջին օրը:
Արագ շախմատի առցանց այս մրցաշարի Արոնյանը եզրափակիչում մրցում է Վլադիսլավ Արտեմիևի հետ: Խաղային առաջին օրը Արոնյանը պարտության մատնեց մրցակցին 2,5:1,5 հաշվով: Գրոսմայստերները ևս 4 պարտիա կանցկացնեն հունիսի 4-ին:
Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:
04 Հուլիս, 2021 01:55
834
Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան «Գրանդ Սվիս»-ում
05 Նոյեմբեր, 2023 14:14
Լևոն Արոնյանը հաղթել է իր մրցակցին
07 Փետրվար, 2022 02:10
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց
30 Հոկտեմբեր, 2021 03:45
Նարեկ Սիմոնյանը հաղթեց ադրբեջանցի Իսմայիլ Ալիփանախովին (տեսանյութ)
12 Մայիս, 2024 21:26
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հաղթական խաղը Ալբանիայի դեմ (Լուսանկարներ)
26 Փետրվար, 2024 17:14
Ամոյանը հաղթեց թուրք Բաշարին և դուրս եկավ ԵԱ-ի եզրափակիչ
22 Ապրիլ, 2023 00:02