Տյումենում բանկ ներխուժած անձը ձերբակալվել է
Ռուսաստանից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ Տյումենի «Խնայբանկի» վրա հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է: Մանրամասներ առայժմ չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայտնի է միայն, որ առավոտյան անհայտ անձը մտել է բանկ, սպառնացել, որ պայուսակում պայթուցիկ կա, պատանդ է վերցրել երեք քաղաքացու ու պահանջել 15 միլիոն ռուբլի: Հավանաբար պատանդներն ազատ են արձակվել հանցագործի հետ իրավաբանների բանակցությունների արդյունքում: Այդ ընթացքում անվտանգության նկատառումներով տարհանվել են շենքի բնակիչները, որի առաջին հարկում գործում է բանկը:
1lurer.am
07 Հուլիս, 2021 15:50
420