Աշխարհի ամենահարուստ մարդը՝  Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, դարձել է ռեկորդային հարուստ: Նա հարստացել է եւս 8,44 մլրդ դոլարով, գրում է Bloomberg-ը:

Բեզոսի կարողությունը հասել է 211 մլրդ դոլարի: Դա ռեկորդային է գործարարների համար:

Հուլիսի 5-ին Բեզոսը դադարեցրել է գործունեությունը որպես Amazon-ի գործադիր տնօրեն: Նոր գործադիր տնօրեն է դարձել Էնդի Ջեսին, ով ավելի վաղ ղեկավարում էր Amazon Web Services-ը:

Հուլիսի վերջին Բեզոսը եւ նրա կրտսեր եղբայրը մտադիր են տիեզերք թռչել: Նա իր հետ կվերցնի 82-ամյա օդաչու Ուոլլի Ֆանկին: Նա պատրաստվածություն է անցել դեռեւս 1960-ականներին, սակայն այդ ժամանակ թռիչքները չեղարկել են: Եվս մեկ տեղ կա , որը աճուրդի ժամանակ վաճառել են 28 մլն դոլարով, սակայն գնորդի անունը չի նշվում:  

314