Լեգենդար շոգեքարշը, որը որպես թանգարանային նմուշ տեղակայված էր Գյումրիի կայարանում, տեղափոխվել է կայարանամերձ հրապարակ: Այն կդառնա Հայաստանի երկաթուղային մայրաքաղաք Գյումրիի այցեքարտերից մեկը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբեն Գրձելյանն ու լուսանկարներ և տեսանյութ հրապարակել:

«Այդ նպատակով տեղադրվել է մոտ 200 մետր գիծ: Ընդհանուր առմամբ, բավականին լուրջ օպերացիա է:

Այս պստլիկը կյանքի է կոչվել նախանցած դարում, 1899 թվականին, հատուկ հայկական երկաթուղում աշխատելու համար: Այն վկա է եղել, Հայաստանի տարածքում երկաթուղու կառուցմանը, 1-ին Համաշխարհային պատերազմին, 1-ին Հանրապետության ստեղծմանն ու վերացմանը: «Մասնակցել է» Մայիսյան ապստամբությանը ու երկար ծառայել մեր երկրին, բեռներ առաքելով ընդհուպ մինչև 2 համաշխարհայինի ֆռոնտ: Մենք արժևորում ենք պատմությունը»,-ասված է գրառման մեջ:

1711