«Հարավկովկասյան երկաթուղին» ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենայի։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Մասիս-Էջմիածին հատվածում։

«Բեռնատար ավտոմեքենայի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթուղային գծերը էլեկտրագնացքի դիմաց, ինչի հետևանքով գնացքը հարվածել է մեքենայի թափքին: ՃՏՊ-ի մեղավոր վարորդը փախել է պատահարի վայրից: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է հանրապետության իրավապահ մարմիններին»,–նշված է հաղորդագրության մեջ:

«Հարավկովկասյան երկաթուղին» ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

Ընկերությունը հորդորում է նաև չօգտագործել անօրինական անցումներ և գծերը հատել միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում:



Աղբյուր՝ armeniasputnik.am

1691