Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետն ազատ է արձակվել: Դատարանը մերժել է քննիչի` Սամվել Մկրտչյանին ձերբակալելու միջնորդությունը

Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին Araratnews.am-ը հարցրեց` կբողոքարկեն դատարանի որոշումը,  ասաց. «Որոշումները դեռևս դատախազությունը չի ստացել: Ստանալուց հետո կուսումնասիրվեն կայացված դատական ակտերի հիմքերը, ըստ այդմ կորոշվի դրանց դեմ վերաքննիչ բողոք կլինի՞, թե՞ ոչ»:

Հիշեցնենք՝ Սամվել Մկրտչյանն օրերս ձերբակալվել էր  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու կասկածանքով: 

ՀՔԾ հաղորդագրության համաձայն, հիշեցնենք, 2020 թվականի փետրվարի 24-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետը հերթապահին հանձնարարել է Վահագն Աբգարյանին խցից ուղեկցել նույն ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքում գտնվող ընդունելությունների համար նախատեսված սենյակ՝ հիմնարկի դատապարտյալների հետ զրուցելու համար: Աբգարյանը դուրս է բերվել իր խցից, հերթապահի կողմից ուղեկցվել է հիմնարկի՝ ընդունելությունների համար նախատեսված սենյակ, որտեղ այդ պահին նրան արդեն իսկ սպասող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք: Նախկին պետի հանձնարարությամբ նաեւ Աբգարյանի՝ մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ է կազմվել՝ նշելով, թե իբր նա սանհանգույցից դուրս գալուց հետո սայթաքել և վայր է ընկել:

 Սոնա Դավթյան

 

417