Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Հուլիսի 13-ին՝ ժամը 05:38-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարի լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն իջնել։
Ժամը 08։50-ին փրկարարները հայտնաբերել են 11 հոգանոց քաղաքացիների խմբին Քարի լճից մոտ 6 կմ դեպի հարավային գագաթն ընկած հատվածում, որոնց ուղեկցում են անվտանգ տարածք։
13 Հուլիս, 2021 14:51
1777
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
02 Փետրվար, 2026 12:16
Քսուկների տարաներում ԱՄՆ-ից առաքանիով ուղարկվել է կոկաին. բացահայտվել է մաքսանենգության սխեմա. տեսանյութ
22 Հոկտեմբեր, 2025 16:25
Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է
07 Հուլիս, 2025 13:23