Աշխարհի գավաթ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին
Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկեց 1/32 եզրափակիչը։ Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մնացել միայն Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2648), որի մրցակիցը Ադրբեջանի հավաքականի առաջատարներից Շաքրիյար Մամեդյարովն է (2770)։
Առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը հանդես եկավ սպիտակ ֆիգուրներով եւ առավելության հասավ 29 քայլում։
Հուլիսի 19-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան։ Ոչ ոքի արդյունքի դեպքում, հուլիսի 20-ին տեղի կունենա արագ խաղի թայ-բրեյք։
Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը 1/16 եզրափակիչում մրցում է ղազախ Դինարա Սադուակասովայի հետ։ Առաջին դասական պարտիան դեռ չի ավարտվել։
18 Հուլիս, 2021 22:54
1471
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31 Հուլիս, 2026 23:54
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27 Հուլիս, 2026 20:10
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
27 Հունիս, 2026 12:20