Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հուլիսի 20-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով նախարարության Անձնակազմի կառավարման վարչությունը 2021 թ. հուլիսի 20-ից կընդունի հավակնորդների փաստաթղթերը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ձեռք բերելու համար հավակնորդներն անհրաժեշտ փաստաթղթերը կարող են Անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել 2021 թ. հուլիսի 20-ից օգոստոսի 9-ը ներառյալ՝ ժամը 0900-ից 1600-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):
19 Հուլիս, 2021 22:26
1401
Երկարաձգվել է ավարտական փաստաթղթերը dimord.am կայքում մուտքագրելու ժամկետը
11 Հուլիս, 2022 18:31
Միայն 2025 թվականի հուլիսին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 2.5 մլրդ դրամ
31 Հուլիս, 2025 13:53
Հուլիսի 27-ին միայն Սևանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել. վարչապետ
28 Հուլիս, 2025 12:57
Հուլիսի 25-ի երեկոյան Երևանում 20 րոպեում կրկնակի ավել տեղում է եղել, քան մեկ ամսվա նորման էր․ Արեյան
28 Հուլիս, 2025 12:15