Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:  

Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Մասիս քաղաքի բնակիչ, 21-ամյա Միշա Ա.-ն՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երասխ-Երևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Ավշար գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել:  

Վթարի հետևանքով վարորդ Միշա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտյոմ Բեկլարյանն ու Սասուն Աղաբաբյանը:

Shamshyan.com 

 

457