Ունենք գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան (տեսանյութ)

«Արդեն մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ երկրում աշխատատեղերի թիվը աճում է»,- այսօր գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Եվ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ հունիսին նույնպես մենք ունենք վճարվող գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի պաշտոնակատարին խնդրեց ներկայացնել ամենաթարմ տվյալները:
Հիշեցնենք` Փաշինյանն այսօր գործադիրի նիստում շնորհավորեց բոլորիս:
Մանրամասները` տեսանյութում:
22 Հուլիս, 2021 15:24
917