«Հուլիսի 17-ին հրապարակված որոշմամբ ՀՀ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184 ԱՍ որոշումը»,- այս մասին այսօր գործադիրի նիստին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսպիսով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները ՀՀ-ում անցել են ժողովրդավարության չափորոշիչներին համապատասխան և ընտրությունների վերջնական արդյունքներն արտահայտում են ՀՀ ժողովրդի կամքը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, և նշեց. «Այսպիսիով 8-րդ գումարման ԱԺ-ն կազմված կլինի 107 պատգամավորներից, և ՔՊ-ն կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝  29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ: Մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ»:

Մանրամասները` տեսանյութում։

1618