Հայտնի է ԱԺ 8-րդ գումարման անդրանիկ նիստի օրը
8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 10:00-ին: Այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ այսօր կայացած ԿԸՀ արտահերթ նիստում:
Հիշեցնենք` հուլիսի 22-ին՝ ժամը 16:00-ին, ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարելու։ Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին հարցն է, նաև կհայտարարվի նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը:
22 Հուլիս, 2021 20:21
974