«People management» թեմայով թրեյնինգ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների համար։ Այդ մասին հայտնում է նախարարությունը։

Մարդկային ռեսուրսների ճիշտ ու գրագետ կառավարումը կարևոր դեր ունի յուրաքանչուր կառույցի համար։ Սակայն այն առավել կարևոր ու կենսական նշանակություն ունի պետական մարմիններում, եթե մենք ցանկանում ենք ստեղծագործական ավյուն ու եռանդ ներարկել մեր պետական կառավարման համակարգ։

Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներն այսօր մասնակցել են «People management» թեմայով թրեյնինգի։ Թրեյնինգը վարել է «Գրանթ Թորնթոն» Հայաստանի մարդկային ռեսուրսների խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթ Գևորգյանը։

Ինտերակտիվ խաղերով ու քննարումներով հագեցած շուրջ 4 ժամ տևողությամբ թրեյնինգի ընթացքում մասնակիցները քննարկել են մարդկային ռեսուրսների կառավարման, կառավարման ընդհանուր հմտությունների զարգացման, աշխատանքի որակի վերահսկման և թիմային առողջ ու ճիշտ հարաբերությունների ստեղծման ու պահպանման մասին:

Քննարկվել է նաև աշխատակիցների պոտենցիալը բացահայտելու և պետական համակարգում նրանց կարիերայի զարգացման ճանապարհին օժանդակելու վերաբերյալ հարցեր։

1041