Ազգային ժողովը հուլիսի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

«Հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- ասված է հայտարարությունում:

232