«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին.
«Վաղ առավոտից մեր ընդիմադիր գործընկերները քաղաքական ամբիոնը օգտագործում էին ֆրակցիոն նիստ գումարելու համար, բայց մենք ժողովրդից մանդատ ստացել ենք երկրի առաջընթացը եւ զարգացումն ապահովելու համար:
Մեր ընդիմադիր գործընկերները, որոնք լքեցին դահլիճը, ապահովելով մեր քաղաքացիների համար որոշակի շոու տեսարաններ, փորձում էին քրեաիրավական պրոցեսները ներկայացնել քաղաքական սոուսի տակ: Բնականաբար, այդպես չի կարող լինել, որովհետեւ մենք իրավական գործընթացները հստակորեն տարանջատում ենք քաղաքական գործընթացներից:
Այո, մեր գործընկերները նման պահվածք են դրսեւորում, որովհետեւ իրենց կառավարման ժամանակաշրջանում ունեցել են գրպանային դատախազներ եւ դատավորներ, որոնք ընդամենը մեկ զանգով մարդկանց կարող էին ազատել: Հարգելի ընկերներ, այդ ժամանակները վաղուց անցել են եւ, հավատացեք, հետ չեն վերադառնալու»,- ասաց նա: