Կինը 5-րդ հարկի պատուհանից դուրս է նետել շանը
Կալինինգրադում ոստիկանական քննիչը քրեական գործ է հարուցել մի կնոջ դեմ, որը հինգերորդ հարկի պատուհանից նետել է շանը, որը կերել է հինգ հազար ռուբլիանոց թղթադրամը, գրում է interfax.ru-ն:
Հանցագործությունը կատարվել է հուլիսի կեսերին: Շունը տեղում սատկել է: Ոստիկանությունը պարզել է, որ շունը պատկանել է կասկածյալի քրոջը, բայց չի ապրել տիրուհու հետ, քանի որ նա ապրում է վարձով բնակարանում, և նրան թույլ չեն տվել պահել շանը:
Միջադեպի օրը կասկածյալը հայտնաբերել է, որ շունը կերել է թղթադրամը և, չկարողանալով զսպել բարկությունը, կենդանուն դուրս է նետել պատուհանից:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հոդվածով: Նրան սպառնում է տուգանք, հարկադիր կամ ուղղիչ աշխատանք կամ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով:
07 Օգոստոս, 2021 03:15
1837
«Թե վիրավորել եմ՝ թող ներեն»․ Հանրային ռադիոյի տնօրենի կինը գրառում է կատարել
01 Ապրիլ, 2025 23:06
41-ամյա կինը տարբեր մարզերի 32 գյուղացիներից խարդախությամբ շուրջ 22 մլն. դրամի խոշոր եղջերավոր անասուններ և այլ ապրանքներ է հափշտակել
27 Դեկտեմբեր, 2023 22:54
Վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է
03 Հունիս, 2023 18:18
Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը գեղասահք մարզաձևում ներկայացնող սպորտային զույգը Իտալիայում է
06 Փետրվար, 2026 10:25
Կա հավանականություն, որ Հարավային Կովկասի երկրների շահերը ունեն ռազմավարական նշանակություն. Փաշինյան (տեսանյութ)
22 Հոկտեմբեր, 2025 12:05
Ինչպես է «5-րդ ալիքի» օպերատորի կողմից տեսախցիկով հարված ստացած տղամարդու առողջական վիճակը. մանրամասներ
17 Մարտ, 2025 15:30
Երևանում 38-ամյա տղամարդը 6-րդ հարկից ընկել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
06 Հոկտեմբեր, 2025 15:42
Ովքեր կարող են օգտվել Երևանում գույքահարկի արտոնություններից
09 Սեպտեմբեր, 2025 12:46
Պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կնվազի. ՊԵԿ նախագահը՝ շրջանառության հարկի մասին
05 Փետրվար, 2025 18:07