Ծնողները տուգանվելու են՝ երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 178-րդ հոդվածը սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` 30 հազար դրամի չափով:
Հասարակական վայրերում մինչև տասնվեց տարեկան դեռահասների հարբած վիճակում երևալը, ինչպես նաև նրանց կողմից ոգելից խմիչքներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` 20 հազար դրամի չափով:
Այս կարգը գործում է դեռ 2012 թվականից։
Աղբյուրը՝ iravaban.net
09 Օգոստոս, 2021 00:08
6651
Որդեկորույս ծնողները՝ իրենց հասցեին հնչող քննադատությունների մասին
29 Մարտ, 2022 22:43
Շնորհակալ ենք Հայաստանին՝ աշխարհին հյուրընկալելու համար․ Աստրիդ Շոմակերը՝ COP17-ի բացմանը
18 Հոկտեմբեր, 2026 19:46
Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18 Հոկտեմբեր, 2026 10:50
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաներին շնորհել հերթական զինվորական կոչումներ
16 Հոկտեմբեր, 2026 22:06