Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը: «Մտքերի առարկայական փոխանակում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կողմերը նաև ընդգծել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերականգնման կարևորությունը: 

1lurer.am

454