Օգոստոսի 8-ին Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ նկարիչ Գարիկ Հարությունյանի հեղինակած «ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ» գրքի շնորհանդեսը և ցուցահանդեսը: Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսներին: Գրքում տեղ են գտել Գարիկ Հարությունյանի կողմից նկարված 53 հերոսների դիմանկարները, նրանց կենսագրականները,ինչպես նաև մեր ստեղծագործողների կողմից գրված բանաստեղծություններ՝նվիրված մեր հերոսներին: Գիրքը լույս է տեսել բանաստեղծուհի Սիլվա Փորթոեան-Շուհեբարի ֆինանսական աջակցությամբ:Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետը, Արտաշատի քաղաքապետը, ՈԶ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ,զինծառայողներ,զոհված հերոսների հարազատներ:

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի բարձր հովանավորությամբ, ոստիկանության զորքերի հրամանատար , ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանի աջակցությամբ միջոցառումն անցկացվեց ՈԶ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ։

Փա՜ռք մեր ՀԵՈՈՍՆԵՐԻՆ
1888