COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 12-ի դրությամբ՝ Արցախում կատարվել է 1318 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 716, երկրորդ դեղաչափ` 602, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ 

«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-16։00-ը:

Նախապես պետք է զանգահարել նախընտրած բուժհաստատություն և գրանցվել պատվաստման համար:

Պատվաստումներն անվճար են:

783