
Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Հնդկաստանի ազգային խորհրդի մշակութային կապերի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Վինայ Սահասրաբուդհեի, ՀՀ-ում եւ Վրաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի ու Հայ-հնդկական բարեկամության ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդի հետ այցելեցին Հայաստանում եզդիների Ակնալճի հոգեւոր կենտրոն:
Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին եզդի ժողովրդի 2014-ի ցեղասպանության հուշակոթողին, ինչպես նաեւ 1915-ի Օսմանյան կայսրությունում հայերի եւ եզդիների ցեղասպանությունը հավերժացնող հուշաքարին: Այցելեցին եզդիական տաճար, հայ-եզդիական բարեկամության հուշահամալիր, ծանոթացան հերոսների պատմություններին: Նրանց ներկայացվեցին Հայաստանում եզդիական համայնքի ձեռքբերումները, քննարկվեցին մշակույթի պահպանման ու զարգացման լայն հնարավորությունները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց եզդի ժողովրդի ցեղասպանության հարցը բարձրացնել նաեւ Հնդկաստանի խորհրդարանում: