Այսօր եզդիների ցեղասպանության օրն է։ Այս մասին թվիթերյան գրառում է կատարել օգտատեր Մանվել Մամոյանը.

«Հենց 03.08.2014 թ.-ն էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ՌԴ-ում արգելված) գրոհայինները հանցավոր գործողություններ կատարեցին Շանգալի (Իրաք) ամենախաղաղասեր ազգային փոքրամասնություններից մեկի՝ եզդիների նկատմամբ։ Որը ողջ միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես ցեղասպանություն։ Եզդիները միշտ եղել են ահաբեկիչների թիրախը, որոնք նրանց համարում են «հեթանոսներ», «արևապաշտներ», «դևի հետևորդներ» կամ «անհավատներ», որոնք պետք է սպանվեն կամ դարձի գան միայն իսլամ: Ահաբեկիչները կարծում էին, որ եթե եզդիին սպանեն, ապա կհայտնվեն «դրախտում»։ Հենց հավատքի պատճառով է, որ դարեր շարունակ եզդիներին հոգեպես և ֆիզիկապես ոչնչացնում էին։ Նրանցից միլիոնավոր մարդիկ ընդունել են իսլամ կամ կոտրորվել են իրենց հավատը, սովորույթները, լեզուն, մշակույթը չդավաճանելու համար»։ 

867